Անհատական ուսումնական պլան

Անուն, Ազգանուն-Հովհաննիսյան Կառլեն

Դասարան-4/1

Ճամբարային խումբ- լրագրող, ընթերցասերների ջոկատ

Ընտրությամբ գործունեություն-ոակերչություն

Լրացուցիչ կրթություն- դպրոցից դուրս կիթառ

Երկարօրյա ծառայություն- չեմ օգտվում

Երթուղային ծառայություն՝ չեմ օգտվում։

Ամանորյա հրաշք

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում`սաղարթախիտ ու կանաչ: Անտառում միշտ զգացվում է զարմանահրաշ ծաղիկների բույրն, ու լսվում էր բազմագույն թռչունների ուրախ երգը: Անտառում ապրում էին բազմաթիվ գեղեցիկ ու բարի կենդանիներ: Զարմանալի էր, բայց կենդանիները շատ համերաշխ եին ապրում և իրար չէին վնասում: Նրանք միասին խնամում էին անտառը, միասին պատրաստվում էին ձմռան գալուն: Նրանց ամենասիրելի տոնն Ամանորն է: Բոլորը պատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Եվ ահա արջը, նապաստակը և ոզնին որոշեցին գնալ անտառ և ընտրել եղևնի:

Եղևնին պետք է լինի շատ մեծ և բարձր,- ասաց արջը:
-Ինչո՞ւ բարձր,- զարմացավ նապաստակը:
-Թող այն լինի փոքրիկ, փափուկ և արծաթափայլ, ինչպես ես:
-Ո՜չ, ո՜չ եղևնին պետք է լինի փշոտ և փոքր:
-Իսկ ես ասում եմ, որ այն պետք է լինի մեծ, խոշոր` ինչպես ես,- մռթմռթաց արջը:
Կենդանիները նեղացան, և ամեն մեկը քաշվեց մի կողմ: Արջը փնթփնթալով այս ու այն կողմ գնաց, հոգոց հանեց և ասաց.
-Թող եղևնին լինի բարձր, փշոտ և արծաթափայլ:
-Ճի՜շտ է, ճի՜շտ է,- բացականչեցին ոզնին ու նապաստակը:

Վերջապես նրանք ընտրեցին ամենագեղեցիկ եղևնին: Առավոտյան կենդանիները` խաղալիքներով լցված բազմաթիվ արկղերով, եկան անտառի խորքը և զարմանքից քարացան` ոչ մի եղևնի չէր մնացել:Մարդիկ բոլորը կտրել ու տարել էին: Նապաստակները սկսեցին բարձրաձայն լացել:

-Տեսե՜ք, տեսե՜եք,- գոռաց արջը- այնտեղ հեռվում մի փոքրիկ եղևնի կա, թող այն լինի մեր տոնածառը:

-Տոնածառը փոքր, բայց մեր սրտերը թող լինի մեծ ու բարի- շատախոսեց սկյուռիկը:

Կենդանիները զարդարեցին եղևնին և հեռացան: Ամանորյա գիշերը կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա Ձմեռ Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:

20181128_153556.jpg

Գրինչի արկածները

Ես դիտեցի Գրինչ մուտլֆիլմը ես հավանեցի այն մասը որ գրինչը հիշում է իր մակությունը,
որ մանկութունից չէր սիրում Նոր տարին։

Գրինչ ֆիլմը նոր տարվա մասին է, Գրինչը փոքրիկ ժամանակակից չէր սիրում ամանորը և ամանորի
Գիշերե մտնում էր մարդկանց Տոնածառի տակից,
Նվերները վերցնում է Ամանորի օրը մարդկանցեր վատություն անում։ Ինքը չէր սիրում Ամանորը։

Բենագիտության հաշվետություն

Մենք սովորերնք ամերիկայրի, անտնագոծութայան մասին երկեներեք սովորել, ուսքւմնական ամառ, էնք արել, աշուն նախագիծե, իմ կեդանին իմ բուսե,
Այս շաբադ սարքեցինք գարդօնից և ճեղից,
Մատիտներով, նեկարեցինք սարքեցինք, և այլ բաներ։

Սևանա լիճ

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի
մարզում է գտնվում հայերի համար խորհրդանիշ դարձած կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։

Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

Անվան ծագումնաբանությունը

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով։ Գեղամա ծով անվանումը կապում են Հայկ նահապետի ժառանգներից մեկի՝ Գեղամի անվան հետ։

Սևան անվան ծագումնաբանության հետ կապված տարբեր ավանդույթներ ու ստուգաբանություններ կան։ Դրանցից մեկի համաձայն լճին Սևան անունն են տվել այստեղ գաղթած վանեցիները։ Վանից գաղթելով նրանք եկել են և հաստատվել լճի շրջակայքուն, մտածելով, որ սա էլ Վան է։ Սակայն Վանի մեղմ ու խախաղ կլիմային հակառակ, այստեղ կլիման ցուրտ էր ու դաժան։ Գաղթածները հիշելով իրենք երկրի մեղմ կլիման ու բարեկեցիկ կյանքը դառնորեն կանչում են՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Հենց այդ օրվանից էլ լճի անունը մնում է Սևան։

Ըստ մեկ այլ ստուգաբանության, լճի անունը կապում են հայերեն սև և վանք բառերի հետ, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Ձկնատեսակները

Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: Սակայն 20-րդ դարում սկսված Սևանա լճի մակարդակի փոփոխությունների հետևանքով և անվերահսկելի որսի արդյունքում Սևանա լճի ձկնապաշարները կտրուկ կրճատվեցին: Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներն են իշխանը, կողակը և բեղլուն։ Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ է համարվում սիգը։ Սևանա լճի ավազանում տարածված են սողունների 16 տեսակ, որոնցից 2-ը գրանցված են Հայաստան Կարմիր Գրքում՝ խայտաբղետ մողեսիկը և փոքրասիական մողեսը: Առավել բազմազան է թռչունների տեսակային կազմը, որն ընդգրկում է մոտ 267 տեսակ: Դրանցից են հայկական որորը, քաջահավը, ֆլամինգոն։ Հանդիպում են նաև գայլ, աղվես, նապաստակ, աքիս, ջրասամույր և այլ կենդանիներ։

Մայրենի հաշվետվություն

Մայրենի լեզուն այս տարի սովորեցինք ընկեր
Քրիստինեի հետ։ Այս չորս ամսվա ընթացքում շատ բան սովորեցինք։ Մասնակցեցի մայրենի
Ֆլեշմոբին։ Կատարեցիք աշնանային, ձմեռային
Նախագծեր։

Մայրենիի հղումը`
https://karlenhovhannisyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Մասնակցեցի Կոմիտասյա օրերին

Կոմիտասյան օրեր

Աշնանային նախագծի հղումը`
https://karlenhovhannisyan.edublogs.org/category/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/

Վերնագրի՛ր — Ուսումնական առաջին շրջանի ամփոփում․ 2021թ
Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը-Այս տարի մենք արել ենք ուսումնական աշուն նախագիծ, կատարել եմ տարբեր աշխատանքներ, մասնակցել եմ ֆլեշմոբերին ևինքնաստուգումանը։
Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո
Իմ մաթեմատիկա բաժնի հղումը-
https://karlenhovhannisyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Խնդիրներ

 Տաթևիկը 17 տարեկան է, իսկ նրա եղբայրը՝ Հայկը, 3 տարով ավելի փոքր է Տաթևիկից: Քանի՞ տարեկան է Հայկը: 14

2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի: 20

 

3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անիից քանի՞ անգամ մեծ կլինի: 7

4. Կարինեի պապիկը 60 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 7 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։ 50

5․ Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի: 25