Դասարանական Աշխատանք

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  եինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում եին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  ոլ  չեր փախչում,  չեր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել եր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում որ պարտեզում, նրանց հետ ճաշում եր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ եր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել եր մեզ, սովորել եր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում որ այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում եր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում եր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում եր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում եր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում եր բարձրանում եի պատշգամբը, ինձ բավական միջոց չոր նկատում և .րբ հանկարծ ուշքի եր գալիս, նետի պես ծլկվում եր մոտիցս…

  1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:ավետիք իսահակյան

2.Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
Որսորդ-որսկան
խորունկ-խոր
անդուլ-անդադար
խարտյաշ-դեղձան

3․ Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:

վերջալույս

4․ Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ (sad)

Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ-անտառ(արմատ)+ուտ(ածանց), ածանցավոր բառ

վերջալույս-վերջ(արմատ)+ա(հոդակապ)+լույս(եկրորդ արմատ), բարդ բառ

աշնանային-աշուն(արմատ)+ային(ածանց), ածանցավոր բառ

խորասույզ-խոր(արմատ)+ա(հորակապ)+սուզվել(եկրորդ արմատ), բարդ բառ

անտառ-ան(ածանց)+տառ(արմատ), ածանցավոր բառ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով