Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամեն;աուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:ո1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

վեհ, հպարտ, մեծահոգի

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

Թագավոր, մեծ, հպարտ, տարակուսել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

այո, թեթև, փոքր, անհոգի, ստեղծել, սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Ընձառյուծին

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

զիճել, վազել, կշռել, թաքնվել, ելել է

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

700-800

230 300

Յոթ հարյուր, ութ հարյուր

երկու հարյուր երեսուն, երեք հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա խոշոր որսի վրա բացահայտ է գնում՝ իր արքայական մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների հզոր արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

կեցվածք, նստվածք,  գալարվածք

անտառային, մարդկային,  Աստվածային

տարական, մեկական, երկրորդական

դերձակ, առվակ, գետակ

քաղցրեղեն, ամանեղեն, խմորեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

  1. Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։
  2. Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
  3. Այս գիշաիչների տեսողությունը գիշերը 6 անգամ ավելի լավ է, քան մարդունը։
  4. Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։
  5. Հասուն առյուծը կշռում է 200-250 կգ, իսկ էգը երկու անգամ թեթև։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով