Category Archives: Բնագիտություն

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր:

Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:

Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

 

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

 

Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են:

Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

 

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
    Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:
    Դրա մասրն են Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները։
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
    Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:
    Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:
    Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
    Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը: Հասարակածի մոտ տաք է,իսկ բևեռների մոտ սառում է։ Ջրի աղիությունը 35 գ/լ է։

Առաջին շրջանի ամփոփում

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

ԻՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄԱՌԸ

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՒ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵր

ԻՆՉ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

ՆՅՈՒԹԵԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՒ ԱՏՈՄՆԵՐ

ՔԱՐՈԼՈՐՏ. ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

.Ի՞նչ է քարոլորտը:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

2.Ո՞ր պատասխանն է ճիշտ.
Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

3. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ)  գ) գրանիտային

4.Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են երկրածալքեր :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ մայրցամաքյանի և օվկանոսյան :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են արթուն :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական:

5.Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:

4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարմամբ:

Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:
Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին ։

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:
վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային

4. Ո՞րն է նահանջ տարին:
Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր։ Այդ տարին համարվում է նահանջ տարի

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Հարցեր

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

Երկիրը կազմված է միջուկի, միջնապատյանի և երկրակեղևի շերտերից:

2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտը դա երկրի պինդ միասնական թաղանթն է:

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Կարծր ապարներն են քարերը, քարածուխը, քարաղը:

Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:

Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իր հատկություններով:

Ի՞նչ է քիմիական տարրը:
Միևնույն լիցքով օժտված ատոմի միջուկների ամբողջություն։

Ինչ է բնությունը

Առաջադրանք

Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։ Հյութ
Սարքված է մրգերից, ջրից և շաքարավազից

2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:

Կենդանի բնության մարմիններ
Կատու,շուն,ձի,արջ
Անկենդան բնության մարմիններ
Սեղան,աթող,բաժակ,բարձ