Category Archives: Իմ գրադարանը

Աշնանային հեքիաթ

Արդեն աշուն է։ Աշնանը տերևները սկսում են դեղնել, կարմրել և թափվել։ Երկինքը մռայլ է լինում ու անձրևոտ։ Արևի ճառագայթները այլևս ուժեղ չեն տաքացնում։ Ամեն մեկը ամռանից հետո պատրաստվում է աշնան գալստյանը։  Մենք քանի որ ապրում ենք սեփական տանը, մեր բակում ունենք շուն։ Նա բուն չուներ որտեղ կարող էր պաղկվել աշնանային ցրտից և անձրևներից։ Ինձ օգնության հասավ հայրս և մենք միասին պատրաստեցինք բուն Մաքսի համար։ Աշունը ինձ համար տարբերվում է նրանով, որ աշնանը իմ ծնունդն է և ես ամբողջ տարին սպասում եմ աշնանը, որպեսզկ նշեմ իմ տարեդարձը։

Ուսումնական աշուն

Ես կարդացել եմ 《Հազարան հավք》 հեքիաթը, Արթուր Շահնազարյանի մշակմամբ։

Ինձ դուր եկավ  այն հատվածը, եչբ եղբայրը փոսից դուրս է գալիս և գնում է հազարան հավքին բերելու։

Ես հավանեցի այս հեքիաթը և իմ բոլոր ընկերներին առաջարկում եմ կարդալ այն։