Category Archives: Հայրենագիտություն

Գաֆեսչյան թանգարանի մասին

Գաֆէսչյան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսչյանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսչյանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսչյան արվեստի կենտրոնը  ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։

Անգլիական այգիրի մասին

Անգլիական այգի[1], Երևանի թատերական այգի կամ Կոմայգի[2], Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին[3]։

Կասկադի մասին

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։

Ուսումնական փ շրջանի ամփոփում

Արտաշես և Սաթենիկ

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Ուսումնական գարուն» նախագիծ
Թատերական հրապարակ

Շիրակի մարզ

10 փաստ Լոռու մասին

Արագած լեռ

Արշակունիների արքայատոհմ

Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնահայրենագիտական ճամփորդությունները։

Գեղարքունիքի մարզ գյուղ Ծաղկունք

Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր

Վահագնի ծնունդը

Ոսումնական 3 շրջանի ամփոփում

Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնահայրենագիտական ճամփորդությունները։

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։Սուրբ սարքիս եկեղեցի Ծաղկունք Գյումրի։
  • Ի՞նչ են տվել ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։ Վոր իմանանք Հայաստանի քաղաքների մարզերի և գյուղերի մասին։
  • Ո՞ր ճամփորդույթունն է առավել տպավորվել։ Գյումրի և  Ծաղկունք իմ մոտ այդ երկու ճամբորտությունը տպավորվել։
  • Որևէ եռօրյա ճամբարի մասնակցել ե՞ս, ներկայացրու։ Ոչ ես չեմ մասնակցել։

Գեղարքունիքի մարզ գյուղ Ծաղկունք

Ծաղկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզումՀրազդան գետի աջափնյակում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։

Գեղարքունիք

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն ԱրարատիԱրմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ ՃամբարակԲերդՄարտունիԵղեգնաձոր և ԵրևանՍևանՍոթք երկաթուղին։

 

Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր

աղջկա ամրոց

Հայկական մատենագրության մեջ պահպանվել են 4 դարին վերաբերող՝ Կոշի հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշ գյուղում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները: Այդ պատճառով Տիրանը անիծում է Արշակին և վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում։ Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։

 

Դաշտադեմի ամրոց

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով: Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։

 

Ամբերդի ամրոց

Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։

Երկհարկանի կառույցն ունի նաև փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

Վահագնի ծնունդը

Հարցեր և առաջադրանքներ

 

Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագնը կրակի, ռազմի, կայծակի աստվածն էր:

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

զկարմրիկ, խարտեաշ, հուր,կարմիրը, նարնջագույնը և դեղինը:

Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Վահագնի ծննդի հիմնական տարրերն են երկինքը, երկիրը, ծովը և կրակը:

Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

 

Նա հուր հեր ունէր,

 

Բո՛ց ունէր մօրուս,

 

Եվ աչկունքն էին արեգակունք:

 

Վահագնը կրակի պես մազեր ուներ, բոց մորուք ուներ, ու իր աչքերն էին արեգակի նման շողում:

 

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Իմ կարծիքով, այս ծնունդը երևակայական է:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնում էր և ծովը ծիրանի,

Երկունքը բռնել էր ծովում

Նաև կարմրիկ եղեգնիկին։

 

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,

Եղեգնի փողով բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում

Մի խարտյաշ պատանեկիկ։

 

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,

Նա հուր մազեր ուներ,

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էին արեգակներ:

 

Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:

Ձայնագրի՛ր բանաստեղծությունը

Արագած լեռ

Արագած լեռ

Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

 

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։

 

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

 

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Հովհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

 

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

 

Աշտարակ

 

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

 

Աշտարակի տեսարժան վայրերը

Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

 

Աշտարակում է գտնվում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում:

 

 

Թալին

 

Թալին քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Երևան քաղաքից 68 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։Թալին քաղաքի քաղաքապետ դարձավ Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչև 2002 թվականը, նրան հաջորդեցին ևս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։

 

Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից՝ 2-րդ դար։

 

Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք։ Քաղաքում կառուցված է Սբ. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թվականին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից։ Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը։ Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից։ Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները։

Թալին

Թալինի մասին կան տարբեր ավանդություններ։ Օրինակ մի Թալին անունով աղջկա մասին։ Ասում են եղել է մի Թալին անունով աղջիկ, որը եղել է արքայադուստր։ Նա սիրել է մի գյուղացի տղայի։ Նրա հայրը ուզում էր, որ իր արքայադուստր աղջիկը ամուսնանա մի արքայազնի հետ։ Հայրը աղջկան ամուսնացնում է արքայազնի հետ։ Աղջիկը չի ներում հոր արարքը և իրեն ժայռից գցում է ցած։

 

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից:

 

Կաթողիկե եկեղեցի (կամ Թալինի մեծ տաճար): Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, Կաթողիկեն թվագրվում է VII դ.: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով: Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի մասին։

 

Դաշտադեմի ամրոց

 

Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:

 

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

 

 

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

 

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

 

Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։

Երկհարկանի կառույցն ունի նաև փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակները։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ՝ կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

 

 

 

Արշակունիների արքայատոհմ

1. Ի՞նչ կարևոր քայլեր կատարեց Արշակ II­ը երկրի կյանքը կարգավորելու և պետությունը ամրապնդելու համար։

Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։

 

2. Ո՞վ դարձավ Հայոց կաթողիկոս այդ ժամանակ։

Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը։

3. Մի անգամ էլ կարդացե՛ք Արշակի ու Շապուհի մասին պատմությունը։ Դրանով ի՞նչ է ցանկանում ասել մեզ պատմիչը։

Հյական հողի վրա մենք դառնում ենք ավելի վստահ։

4. Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, ինչո՞վ ավարտվեց դա։

Նա զարգացնում և հզորացնում էր իր երկիրը։ Նրան սպանեցին։