1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը:
Սալերը վիտխարի շարժվող կտորներ են։
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը:
Երկրակեղևը կապմված է նստվացքին, գռանիտ, բապալտ։ Երկրակեղևի հիմնական տիպերը օվկյանոսային և ցամաքաին են։
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:
ուղահայաց և հորիպոնական։
4. Ի՞նչ է հարթակը:
հարթ վայրերը կոչվում են հարթակներ։
5. Ի՞նչ է երկրածալքը:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    որոճում —կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ
    ցնցոտիներ —մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր, գրգլյակ
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
    Տղան շատ ընկերսեր էր։ Հովիվը շատ բարի էր։
  • Բացատրի՛ր վերնագիրը:
    Վերնագիրը նշանակում է ընտանեկան ջերություն։
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:
    Անցուդարձ, ուրախությունից, վերելքը, չդարձնելով, անընդհատ, քարափների, հաստատուն, անծանոթ,   մոտավոր, անտուն, գիշերահավերը, անվախ, անգութ, անտեր,

Ես սեբաստացի եմ

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրն էր։

Ես Սեբաստացի եմ, քանի որ ընտանիքով ընտրել ենք ԿրթաՀամալիրը, ընդունում ենք ծրագրի ձևը։ Սիրում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին։  Ես ուրախությամբ եմ գալիս դասի, շատ լավ է, որ աշխատում ենք համակարգչով։  Մեր դպրոցի առավելություններից է նաև այն, որ կա ընտրությամբ գործունեությամբ առարկա` ես գնում եմ ոսկերչության։ Ուրախեմ նաև, որ կազմակերպվում է համերգ֊ մեդիա ուրբաթներ, մասնակցում եմ սիրով։ Ընտանիքում առայժմ երեք հոգի ենք սեբաստացի։

 

Գառնի և Գեղարդ

Այսօր մենք գնացինք Գառնի և Գեղարդ ճամփորդության։ Առաջինը մենք դուրս եկանք Գառնիի հեթանոսական տաճարի մոտ։ Ուսումնասիրեցիք այն, նկարվեցինք և գնացինք թթու լավաշ ուտելու։ Թթու լավաշը համով էր, բայց ես շատ չեմ սիրում։ Հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա: Այնտեղ շատ գեղեցիկ էր։

Պարագիծ և մակերես․ փաթեթ 2

Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

• Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

P = 4×5=20

S = 5×5=25

• Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 28:4=7

• Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

7×7=49

• Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

P = 25×2+11×2=72

S = 25×11 =

• Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։

P = 14+14=28

• Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։

P =32+32=64

• Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ 8+2=10

P = 10×2+8×2=36

S = 10×8=80

• Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։

P = 3+4+5=12

• Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։

P = 15+14+16+17=62

• Գործնական աշխատանք․

Սիրելի սովորողներ, կատարեք չափումներ ու հաշվեք ձեր հյուրասենյակի հատակի մակերեսն ու պարագիծը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

• Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի

երկրաչափական պատկեր է։

• Մետրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։

• Հաշվեք ձեր հյուրասենյակի հատակի մակերեսն ու պարագիծը։

• Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։

• Արդյունքը ֆոտոշա

Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:
Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին ։

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:
վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային

4. Ո՞րն է նահանջ տարին:
Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր։ Այդ տարին համարվում է նահանջ տարի

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Հարցեր

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

Երկիրը կազմված է միջուկի, միջնապատյանի և երկրակեղևի շերտերից:

2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտը դա երկրի պինդ միասնական թաղանթն է:

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Կարծր ապարներն են քարերը, քարածուխը, քարաղը:

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

v

1100(?) — 1173

ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոտ 1100, Ծովք դղյակ, Ծոփաց նահանգի Անձիտ գավառ —13.8.1173, Հռոմկլա), հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շ-ու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով:

Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն. Շ. ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Ն. Շ. հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Ն. Շ. հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները:

Ն. Շ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ ևն): Արձակից մասնավորապես հայտնի է «Թուղթ ընդհանրականը» (1166, հրտ. 1788):

Բազմաբովանդակ ու հարուստ է Ն. Շ-ու չափածոն: Գրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թե’ բովանդակության, թե’ ձևի առումով: Նա շարականին հաղորդեց քաղաքացիական բովանդակություն՛ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար թագավորին, Տրդատ Մեծին ե Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված վարդանանց հերոսներին նվիրված «Նորահրաշ պսակաւորը»: Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը:

Ն. Շ-ուց պահպանվել են մանկավարժական-ուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության մեջ: Սրանք գրվել են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝՝ բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Բանաստեղծն այս ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ և’ նյութը մտապահել, և’ յուրացնել հայոց գրերի կարգը: Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ են պարունակում «Առ եղբորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի և զարդուց նորա» (1162) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով:

Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը նույնպես կապվում է Ն. Շ-ու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Ն. Շ-ու հանելուկները հայ գրականության աշխարհականացման առաջին դրսևորումներից են:

Մեծ է Ն. Շ-ու «Վիպասանութիւն…» (1121, հրտ. 1643), «Ողբ Եդեսիոյ» (1145, հրտ. 1810), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսուս որդի» (1152, հրտ. 1643) մեծածավալ ստեղծագործությունների գրապատմական նշանակությունը: Սրանք գեղ. չափածո խոսքի նոր տեսակներ են, որ դարձան հայ վիպերգական և վիպաքնարական պոեմների նախօրինակները: Վերջին երկու գործերը գրվել են Աստվածաշնչի թեմաների հիման վրա և հղացման ու արվեստի տեսակետից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում:

Առանձին հարցերում հետևելով Գրիգոր Նարեկացու և Գրիգոր Մագիստրոսի ավանդներին, Ն. Շ., ի դեմս «Յիսուս որդի» վիպական ողբերգության, հորինել է բոլորովին ինքնատիպ մի երկ, որն առանձնանում է թե’ բանաստեղծական մտքի թռիչքներով, թե’ ժամանակի մարդու հոգեբանության լայնակի ու խոր պատկերումով:

«Վիպասանութիւն…»-ը, որի նյութը հայ ժողովրդի պատմության դրվագներն են, գրված է հոմերոսյան դյուցագնավեպերի նմանողությամբ, ունի շեշտված աշխարհիկ բովանդակություն: Պատկերելով ազատագրական պայքարի Փառավոր դրվագները, նախնիների հերոսական քաջագործությունները՝ բանաստեղծի նպա-

տակն է հայրենասիրության ոգով դաստիարակել ընթերցողին: Ն. Շ-ու հայրենասիրական գաղափարներն առավել հստակ են դրսևորվել «Ողբ Եդեսիոյ» պոեմում, որը նրա գլուխգործոցն է և միաժամանակ հայ քաղ. պոեզիայի անդրանիկ երկը: Այն քնարավիպերգական ստեղծագործություն է՝ օժտված ծավալուն սյուժեով (Եգեսիա քաղաքի, պաշարումը, պաշտպանությունս, գրավումը, կոտորածն ու կողոպուտը, որոնք 1144-ի վերջերին տեղի ունեցած իրական դեպքեր են): Երկի մեջ հանդես է գալիս նաև քնարական հերոսը՝ որոշակի ապրումներով ու զգացմունքներով, ապագայի նկատմամբ ունեցած հավատով ու լավատեսությամբ: Պոեմը գրված է դիմառնության ձևով. Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս, որբևայրի մի կին, որը սգում է իր դժբախտությունը: Այս միջոցով հեղինակն ստեղծել է կնոջ կենդանի ու ամբողջական բնավորություն, հորինվածքը դարձրել տպավորիչ ու հուզական: Հասուն արվեստագետի վարպետությամբ են նկարագրված ռազմ. գործողությունները: Դիմելով հակադրությունների, բանաստեղծն առավելապես պատկերում է թշնամոլ բարբարոսական արարքներն ու բնակչության անձնուրաց սխրանքները: Եդեսիայի կործանման նկարագրությամբ բանաստեղծն անդրադարձել է նաև հայ ժողովրդի ճակատագրի հարցերին: Պոեմի սկզբում Եդեսիա-մայրը իրեն ողբակից է հրավիրում Վաղարշապատ և Անի մայրաքաղաքներին՝ հիշեցնելով, որ նրանք նույնպես զրկվել են փառքից ու հզորությունից: Իդեալականացնելով անցյալը, Ն. Շ. ձգտել է կենդանի պահել քաղ. ազատության հասնելու գաղափարը, տեսնել հայրենի երկրի պետ. վերածնունդը: Պոեմն ավարտվում է լավատեսությամբ, որբևայրի մայրը վերջնականապես դժբախտացած չի համարում իրեն՝ երբ լուծվի վրեժը, ինքը նորից կերջանկանա, օտարությունից տուն կդառնան տարագիրները: Ն. Շ. չի ղեկավարվել իրականությանը համակերպվեյու քրիստոնեական գաղափարով, այլ գտել է, որ միայն պայքարով ու հաղթանակով է հնարավոր նվաճել ազատությունը:

Ն. Շ. շատ է օգտվել ժող. բանահյուսությունից: Մեծ է նրա դերը բանաստեղծական տեխնիկայի և տաղաչափության զարգացման գործում: Նա ստեղծագործել է հայկ. չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել է հայերենի տաղաչափությունը՝ բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկ-երաժշտական կողմը: Հետևելով Գրիգոր Մագիստրոսին, նա իր մեծ ու փոքր ծավալի գործերը գրել է հանգերով: Այդպիսիք են նաև նրա շարականներն ու հոգևոր տաղերը, որպիսիք մինչ այդ հորինվում էին ազատ չափերով և անհանգ: Բայց Ն. Շ-ու մեզ հասած չափածո ժառանգության մեծ մասը միահանգ է: Նա այն կարծիքին է, թե միահանգությունը արվեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր ստեղծել է փոփոխական հանգերով: Սա արդեն նոր երևույթ էր հայ բանաս տեղծության մեջ, որը չէին կարող չնկատել հաջորդ դարերի տաղասացները: Շարունակելով Գավթակ Քերթողի և Գրիգոր Նարեկացու ավանդույթները, Ն. Շ. բազմազան ձևերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի և առձայնույթի հնարանքները:

Վ. Ներսիսյան

* * *

Ն. Շ. կամ Ն. Երգեցողը հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն է, և առհասարակ ֆեոդ. Հայաստանի մասնագետ բանսատեղծ-երաժիշտներից մեծագույնը, որն իր արվեստի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս է գալիա հայ իրականության սահմաններից ու դառնում համաքրիստոնեական (մանավանդ՝ արլ. քրիստոնեական) քաղաքակրթության խոշոր երևույթներից մեկը: Պահպանված գրական ու երաժշտ. շատ նյութեր, ձեռագրական փաստեր ցույց են տալիս, որ Ն. Շ. եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև ժամանակի լավագույն երգիչ-կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ, բարենորոգիչ, իսկ որպես ստեղծագործող հորինել է հոգևոր (եկեղեցական), արտապաշտամունքային ու, ամենայն հավանականությամբ, նաև աշխարհիկ երգեր: Նրա «Յիսուս որդի» ծավալուն պոեմն անցյալում եղանակավոր (ասերգի ձնով) պատմվել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը: Ըստ եղած տվյալների, Ն. Շ.-ու աշխարհիկ երգերը պետք է որոնել գլխավորապես նրա հանելուկներում:

Հոգևոր երաժշտության բնագավառում Ն. Շ. հանդես է եկել որպես մեծ բարենորոգիչ: Նա կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը և բարեձևություն ու միակերպություն հաղորդել դրան: Շատ ավելի կարևոր է, որ Ն. Շ. բազմաթիվ ու բազմապիսի ստեղծագործություններով ըստ ամենայնի ճոխացրել ու, միաժամանակ, XII դ. համար արդեն ապաժամ մասերից ու ձևերից մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սեփական հեղինակությունները զետեղելով մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների փոխարեն: Չկա հայկ. միջնադարյան ծիսական-երաժշտական մի գիրք, որը վերանայած չլինի Ն. Շ., իսկ դրանցից մի քանիսը նա լրացրել է հիմնովին: Միջնադարյան ձեռագրերում ցրված Ն. Շ-ու երգերը քննության են ենթարկվում նրանց գրական խոսքի կառուցվածքի (տաղաչափության), ձայնեղանակների նշման ու գոռծնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի) տեսակետներով: Բացի այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ անցած հարյուրամյակում հայկ. ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում: Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր համապատասխան մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված Ն. Շ-ու ավելի քան 200 ստեղծագործությունների (շարականների և պատարագի ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գաղափար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի գլխ. առանձնահատկությունների մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրային-ոճական հիմնական ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլ-յան մի քանի էական կողմերի մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղ. կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ. ու արմ. մասնագիտացված արվեստների, այլև սեփական ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով, վերջապես մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը, որը բարդ համաձայնույթների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: ՝Ն. Շ. հայկ. միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում:

Ն. Թահմիզյան

Երկ. Յիսուս որդի, ԿՊ, 1824: Բանք չափաւ, Վետ., 1830: Նամականի, Վնտ., 1838: Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865: Ողբ Եդեմիոյ, Ե., 1973: Վիպասանութիւն, Ե., 1981: Поэзия Армении с древнейших времен до наших дней, под ред. В. Брюсова, М., 1916; Армянская средневековая лирика, сост. Л. Мкртчян, М., 1972.

Գրկ. Ալիշան Ղ., Շնորհալի և պարագայ իւր, Վնտ., 1873: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Կիրшկոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 2, Ե., 1946: Նույնի, Երկ., հ. 4, Ե., 1970: Գաբրիելյան Հ., Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ. 2, Ե., 1958: Հակոբյան Գ., Ներսես Շնորհալի, Ե., 1964: Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե., 1973: Ներսես Շնորհալի (հոդվածների ժողովածու), Ե., 1977: Մնացականյան Ա., Հայ միջնադարյան հանելուններ. Ե., 1980:

 

Լրացուցիչ տեղեկություններ
Աղբյուր՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1982թ.

Տրամադրել է՝ Սվետլանա Ավագյան
Scanned: Աննա Վրթանեսյան
OCR: Աննա Վրթանեսյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

 

 

 

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

ոտ 1100 — 1173

մոտ 1100 — 1173

Ներսես Շնորհալի Դ Կլայեցի, Երգեցող — հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղաքական գործիչ — ծնվել է Ծոփաց նահանգի Անձիտ գավառի Ծովք դղյակում: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը:

Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն:

Գլան

Մենք ուսումնասիրելու ենք միայն «ուղիղ շրջանային գլանը»։ Նրա մակերևույթը կազմված է երկու հիմքերից և կողմնային մակերևույթից։ Ուղիղ շրջանային գլանի հիմքերը երկու հավասար շրջաններ են, որոնք տեղադրված են զուգահեռ հարթություններում այնպես, որ նրանց կենտրոններով անցնող ուղիղը ուղղահայաց է այդ հարթություններին։
Այդ հատվածները կոչվում են գլանի ծնորդներ, իսկ հիմքերի կենտրոնները միացնող հատվածը՝ գլանի բարձրություն։ Դրանք իրար հավասար հատվածներ են։ Ծնորդի երկարությունը հավասար է բարձրությանը։ Եթե գլանի կողմնային մակերևույթը կտրենք ծնորդով, նրա փռվածքը կլինի ուղղանկյուն, որի կողմերից մեկը հավասար է գլանի ծնորդին, իսկ մյուսը՝ գլանի հիմքի շրջանագծի

Գործնական քերականություն

Կատարի՛ր առաջադրանքները(Գործնական քերականության էլեկտրոնային գիրքը շատերի մոտ չի բացվում, այս տարբերոկով աշխատիր, եթե չես կարողացել գիրքը բացել):

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր

դարպասը պահող-դարպասապահ

ժամանակը ցույց տվող-ժամացույց

ջրի աման-ջրաման

գաղտնիք պահող-գաղտնապահ

նավ վարող-նավորդ

ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ

արագ վազող-արագավազ

ամենից մեծ-ամենամեծ

պոչ չունեցող-անպոչ

անուշ համ ունեցող-անուշահամ

քարով շինված-քարաշեն

կին բժիշկ-բժշկուհի

բալի ծառ-բալենի

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտասեր, գանձը պահելու տեղ-գանձապահ, կապույտ աչքերով-կապտաաչք, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-Հայաստան:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վիպասան, բառարան գրող-բառագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասամարդ, բույսերի մասին գիտություն-բնագիտություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան(արմատ):

Պահարան — պահ + արան(ածանց):

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ-Հակ(հակառակ) + ա + նիշ(նշան)

բանջարանոց-բանջարեղեն + անոց(ածանց)

աշակերտ — չի բաժանվում

աշակերտական — աշակերտ + ական(ածանց)

տարրական- տարր(տարի) + ական(ածանց)

զլխավոր- գլխա(գլուխ) + ական(ածանց)

կարմիր- չի բաժանվում

դաշտամուկ — դաշտ(արմատ) + ա + մուկ(արմատ)

հյուր- չի բաժանվում

հարստություն-հարստ(հարուստ) + ություն(ածանց)

կերառատ — կեր(արմատ) + առատ(արմատ)

վտանգ — չի բաժանվում

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Բ-յում ածանցներ են ավելանում բառերին

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս 81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Ա․նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, քաղաք, անուն, գրպան

Բ․ Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, օրացույց, գխակորույս