Գրի՛ր վարժությունները:

Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

 

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռջել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

 

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

 

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը,: (գիրկը, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)  հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) հորթ տինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

 

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

 

որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի կտրիճ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիչ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

Գործնական քերականություն

Գրի՛ր վարժությունները։

 

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

 

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

 

Երևան-երևանցի

քաղաք-քաղաքացի

Վան-վանացի

Մուշ-մուշցի

Աշտարակ-աշտարակցի

Արտաշատ-արտաշատցի

Դվին-դվինացի

Կարս-կարսեցի

Գյումրի,շ-գյումրեցի

Լոռի-լոռեցի

Ամերիկա-ամերիկացի

Նյու-Յորք-նյո-յորքցի

Լոնդոն-լոնդոնացի

սար-սրցի

գյուղ-գյուղացի

 

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

 

Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

 

Վիպագիր-վիպ գրող

մեծագլուխ-մեծ գլուխ ունեցող

սրընթաց սուր ընթաց ունեցող

երկերեսանի-երկու երես ունցող

զբոսայգի-զբոսնելու այգի

սրամիտ-սուր միտ ունեցող

հեռուստացույց-հեռուն ցույց տվող

պահարան իրար պահելու տեղ

հայաստանցի հայաստանում ապրող:

 

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

 

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:

 

Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

 

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Էլեքտրաեներգիա, էշ, էլոքտրոնիկա։ էաբան էակ էտել էգ

Մեր Էլեքտրաեներգիա շատ ենք օգտագործում։

Ես հանդիպեցի էշ սարիի վրա։

Իմ եղբայրը շատ է օգտագործում էլոքտրոնիկա։

Ես հանդիպեցի մի էաբանի պողոցում։

Ես երած տեսա էակի մասին։

նա ետում է ծառային երբ ծառան քնած է։

Մի էգ առյուծ կերավ նապաստակին։

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

 

,անօդ, այսօր անօթևան, կեսօր, տնօրեն, անօրինական։

Ես ջուր լցրեցի անօդ տարածության մեջ։

Իմ տատիկը այսօր եկավ մեր տուն։

Մի խումբ անոթևան մարդիկ անցնում էին մեր շենքի մոտով։

Մի անգամ կեսօրին ինձ նվիրեցին կրիա։

Մեր տնորենը նկատողություն տվեց մեզ։

Իմ մարդ անօրինական գործեր էր անում։

 

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

 

Նուրբ, սրբել, դափին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իփրև, եղբայր:

 

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

 

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթակել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր:

Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:

Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

 

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

 

Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են:

Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

 

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

  • Թումանյանի «Հսկան>> բալլադը նորից կարդա՛:
  • Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:
  • Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ):
    Կար մի մեծ իշխան ։ Նա շատ հարուստ էր և հզոր։ Նրա ասածը բոլորի համար օրենք էր։ Այդ իշխանը շատ ուժեղ էր և տարածքի ամբողջ հողերը իրենն էին։ Նա ուներ անթիվ ու անքանակ ոչխարի հոտ, մարդի բանակ, կովի նախիր, խոզի բոլուկ, երամակներ ձիու, ջորու։ Մի անգամ, երբ նա նստած էր տանը, իր հովիվը եկավ և ասաց, որ ծովում մի վիթխարի մարդ է գալիս, այնքան վիթխարի, որ ծովը ծնկներին է հասնում, իսկ գլուխը հասնում է ամպերին։ Իշխանը բարկանում է, զորքը հավաքում և ուղարկում է հսկայի հետ կռվելու։ Իշխանի զորքը գնում է, տեսնում հսկան քնած է, սկսում են խփել հսկային, այնքան մինչև որ նա արթնանա։ Իվերջո նա արթնացավ, զարմացավ այդ փոքրիկ մարդկանց տեսնելով, կարծեց մժեղներ են իր վրա բարձրացել։ Հրեշ հսկան իր մեծ ձեռով հավաքեց մի բուռ մարդկանց ու գնաց իր մոր մոտ, իրենց տուն։ Երբ մայրը տեսավ, մի անգամից ասաց․
    — Բաց թող նրանց տաղա՛ս, չի կարելի նեղացնել փոքրերին։
    Տղան լսեց մորը և բաց թողեց նրանց։
  • Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին:
    Հսկան շատ բարի, մեծ, ուժեղ և անվախ էր։
    Իշխանը մեծ, ուժեղ, գլուխգովան և վստահ մարդ էր։
  • Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ:

Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

  • Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։

Արտաշես և Սաթենիկ

Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը

գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ

անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ

օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Առաջադրանք

Փորձի՛ր աուդիո տարբերակով ներկայացնել առասպելը

3x2x2x7=84

բ․ [84; 108]

84|2

42|2

21|3

7|7

1

108|2

54|2

26|2

14|2

7|7

1

2x2x2x2x3x7=336

գ. [160; 260]

160|2

80|2

40|2

20|2

10|2

5|5

1

260|2

130|2

65|5

13|13

1

2x2x2x2x2x5x13 4080

դ․ [14; 35; 42]

14|2

7|7

1

35|5

7|7

1

42|2

21|3

7|7

1

2x7x5x3=210

ե․ [15; 40; 45]

Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․

ա․ [23; 31]

բ․ [32; 35]

գ. [54; 126]

դ․ [48; 36; 54]

ե․ [51; 68; 85]։

Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։

Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը՝ թվերը պարզ արտադրիչներով վերլուծելով

32|2

16|2

8|2

4|2

2|2

1

32=2x2x2x2x2x1

45|3

15|3

5|5

1

45=3x3x5

56|2

28|2

14|2

7|7

1

56=2x2x2x7x1

78|2

39|3

13|13

1

78=2x3x13

92|2

46|2

28|14

14|7

7|7

1

92=2x2x14x7x7x1

46|2

23|23

1

46=2x23x1

145|5

29|29

1

145=5x29x1

234|2

117|3

39|3

13|13

1

234=2x3x3x13x1

324|2

162|2

81|3

27|3

9|3

3|3

1

324=2x2x3x3x3x3

365|5

73|73

1

365=5x73x1

398|2

109|109

1

398=2x109x1

426|2

213|3

37|37

1

426=2x3x37

428|2

214|2

107|107

1

428=2x2x107x1

505|5

101|101

1

505=5x101x1

Գործնական Քերականություն

ա) աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ,  գառնուկ:

բ) հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքուկ, հարսիկ:

97

մկնիկ – մկն (մուկն) – իկ:

մայրիկ – մայր – իկ:

շնիկ – շն (շուն) – իկ:

փիսիկ – փիս (փիսո) – իկ:

փոքրիկ – փոքր – իկ:

սիրունիկ – սիրուն – իկ:

կողիկ – կող – իկ:

թիթեռնիկ – թիթեռն (թիթեռ) – իկ:

ծիտիկ – ծիտ – իկ:

քթիկ – քթ (քիթ) – իկ:

տոտիկ – տոտ – իկ:

մատիկ – մատ – իկ:

գնդակ – գնդ (գունդ) – ակ:

գետակ – գետ – ակ:

առվակ – առվ (առու) – ակ:

որդյակ – որդյ (որդի) – ակ:

պատանյակ – պատանյ (պատանի) – ակ:

թիակ – թի – ակ:

բլրակ – բլր (բլուր) – ակ:

վարդակ – վարդ – ակ:

սոխակ – սոխ – ակ:

գայլուկ – գայլ – ուկ:

գառնուկ – գառն (գառ) – ուկ:

ձագուկ – ձագ – ուկ:

ձիուկ – ձի – ուկ:

մարդուկ – մարդ – ուկ:

պոչուկ – պոչ – ուկ:

98

1.Փոքր բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

2. Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

1. Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

2. Փոքր ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

1. Քաղաքի ծայրին ՝ մի փոքր տնակում, ապրում էր կախարդը:

2. Քաղաքի ծայրին ՝ փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

1. Մի փոքր առվակ իջնում էր սարն ի վար:

2. Փոքրիկ առվակը իջնում էր սարն ի վար:

1. Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:

2. Անտառից դուրս եկավ պստլիկ ձիուկը:

1. Հավն ածեց մի փոքր ձվիկ:

2. Հավն ածեց մի փոքրիկ ձու:

1. Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը:

2. Քամին քշում էր կտոր-կտոր ամպիկները:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ, և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել` հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիրակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար։ Շամիրամը նրանց ասում է ,որ հրամյել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին։Երբ դիրակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարությւոն են տվել նրան։

Շամիրամն արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է հայ ժաողովրդի խռովքը։

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Մտածիր առասպելի վերջաբանի քո տարբերակը
  • Աշխատանքը հրապարակիր բլոգում

Կարծես թե դարձել եմ ես տուն

Պատմի՛ր բանաստեղծությունը: Բանաստեղծությունը իր տան մասին է, իր մայրիկի մասին, որ փոքր ժամանակ տեսնում էր, թե ինչպես իր մայրը մանում էր ու հեքիաթ պատմում:

Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Մայրը բարի, հոգատար մարդ էր:

Գտի՛ր բնությունը պատկերող տողերը: Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ:

Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները: պարզկա լեզու – պարզունակ լեզու

 

մաշված ձեռքեր – ծերացած ձեռքեր

 

Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները` Ա)Արևը հանգչում է հեռվում: Արևը մայր է մտնում

Բ)Իլիկդ խոսում է անուշ: Բուրդ մանելով պտտվում է:

 

Գ) Դրախտ է նորից իմ հոգում: Շատ լավ է զգում:

 

Category: Հայոց լեզու | LEAVE A COMMENT

Փետրվարի

7

Բառարանընթերցման ֆլեշմոբ 2023

2. Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։

 

Գեշ-տգեղ

 

Սիրուն-գեղեցիկ

 

Վոնց ես-ինչպես ես

 

Գազել-բեռնատար

 

Կոնպ-համակարգիչ

 

Տելեվիզոր-հեռուստացույց

 

Գարձիրոփ-պահարան

 

Կուռտկա- բաջկոն

 

Սունկա-պայուսակ

 

Պապիռոզ-ծխախոտ

 

Ջոգել – հասկանալ

 

Սալֆետկա – անձեռոցիկ

 

Վալնավատ – անհանգստություն

 

Ես օգտվել եմ  նայիրի բառառանից