Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

 

Ժամանակահատվածը՝ մարտի 27-31

 

Նպատակը՝ բացահայտել երևանյան պուրակներն ու զբոսայգիները

 

Ընթացքը՝ հարգելի՛ սովորողներ, տեղեկություններ հավաքեք երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանեկան։ Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբեսայգիներում։

 

Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝

 

Պատումի ձևով՝ (տեղեկություններ անվան ծագման, գտնվելու վայրի մասին)՝ անպայման արածդ լուսանկարներով

Տեսաֆիլմի ձևով՝ զբոսանքի ընթացքում տեսանյութի նկարահանում, որում կպատմեք պուրակի կամ այգու մասին։

Կատարած աշխատանքները հրապարակիր բլոգումդ։

 

Կոմիտասի անվան պուրակը գտնվում է Կոմիտասի անունը կրող պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Կոմիտասի անվան պուրակ գտնվում է Երևանի կենտրոն համայնքում, կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ նովայի անվան երաժշտականդպրոցի մերձակա տարածքում։

 

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը (քանդակագործ` Ա. Հարութունյան, ճարտարապետ` Ֆ. Դարբինյան, 1988թ.)։

Բառերից անջատի´ր նախածանցները:

Վերհանել-վեր, դժբախտ- դժ, անհնար-ան, չկամ, կամ չգալ, գալ դժգոհ, գոհ անհեռատես, հեռատես արտաբյուջե, բյուջե ներմուծել մուծել:

 

Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շնիկ, գինեգործ, բուսական, անհույս, լուսավոր, տարեկան, օրացույց:

 

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

 

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

 

Դասացուցակ դաս+ա+ցուցակ, չտես չ+տես, մարդակեր մարդ +ա +կեր, յուղոտ յուղ+ոտ, հացաման հաց+աման, ամանեղեն ամեն+եղեն, լուսավոր լույս+ավոր, լուսամուտ լույս+ա+մուտ, անտեսանելի ան+տեսնելի, խոշորացույց խոշոր+ ա +ցույց, ցուցամատ ցույց+ա+մատ, դռնակ դուռն+ակ, լավություն լավ+ություն, անհոգնել ան+հոգնել, դժգոհ դժ+գոհ, քարոտ քար+ոտ, պարսկուհի պարսիկ+ուհի, հայուհի հայ+ուհի, Վրաստան Վրա+ստան:

 

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

 

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

 

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

 

խմորեղեն, հայուհի, Հնդկաստան, անհաշտ, դժգոհ, գարնանային

 

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

 

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն,

Բայեր-աշխատում է, խոսել, վազեց, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ

Գոյական-աշխատանք, հիշողություն, մազեր, գեղեցկություն, գրիչ, խոսք ,վազք ,սեղան ,

Ածական-բարեսիրտ ,գեղեցիկ, մեղմ ,ազնիվ ,դյութական ,հաճելի, անսիրտ,

Գործնական քերականություն

Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

գոյական

Կաղնի, աղջիկ, գետ, բուք, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն մեծ, կանաչ,

ածական

 

Հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար, Հայաստան,

 

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

 

Ա Բ

 

Մեծ — մեծանալ

 

բարձր — բարձրանալ

 

չոր — չորանալ

 

չար — չարանալ

 

Բ-խմբում բայեր են:

 

Ա խմբում գոյական բառեր են:

 

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

 

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

 

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

 

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի

 

հրավիրևց:

 

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

 

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

 

 

 

Առաջին բառերը ածական է:

 

Երկրորդ բառերը բայ:

 

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

 

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն:

 

Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ:

 

Ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, զաղտնի, երկաթյա:

 

Վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ,  պահել, ոսկեզօծել:

 

 

 

Առաջին խմբում գոյական բառեր են:

 

Երկրորդ խմբում ածական են:

 

Երրորդ խմբում բայեր են:

Քամի: Քամու տեսակները

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Գիտեմ քամու բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ տեսակները: Հայաստանին բնորոշ են բրիզները և լեռնային-հովտային քամիները։

3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Իսկ մուսոնները ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հաջորդական թվեր

Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։ 121 122

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։ 220 222

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։ 105 107

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։ 70 71 72

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 219 է։ 72 73 74

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։ 43 45 47

7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։ 30 60 90

Տնային առաջադրանքներ

1․ Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 241 է: 120 121

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 242 է։ 120 122

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 412 է։ 205 207

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 432 է։ 143 144 145

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 180 է։ 59 60 61

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է։ Գտեք այդ թվերը։ 22 23 24

 

 

Արև և Լուսին

  • Հ. Թումանյանի «Արև և Լուսին  բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞), 10 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
  • Ձայն, տաշտ, կին, թեթև, ձյուն, ցերեկ, գիշեր, ապտակ,
  • Ամուր, ճերմակ, դյութական, անուշ,  համրընթաց, ձյունափայլ,  քաղցրալուր, գեղեցիկ:
  • Իջավ,  նայել, հեռանում, ծակում, տանջվել, գրկում,  հեռանում,  հունցում,
  • Գրի՛ր դյութական, ապարանք, անսասան, խավար, ձյունափայլ, համառ բառերի հոմանիշները։
  • դյութական – մոգական  

    ապարանք– ամրոց

    անսասանանշարժ

    խավար –մութ

     ձյունափայլ- ձյունացոլ,

    համառ-չլսող,

  • Բալլադից դո՛ւրս գրիր 5 բարդ բառ և բաղադրիչների բաժանի՛ր։

ձյունափայլ – ձյուն+ա+փայլ

համրընթաց – համր+ընթաց

քաղցրալուր – քաղցր+ա+լուր

երկնաբնակ – երկն(երկինք)+ա+բնակ

  • Բնութագրի՛ր Արեգակին, Լուսնին և մայրիկին։
  • Բալլադը նկարի՛ր, դերերով պատմե՛լ սովորիր։

Անբախտ վաճառականներ

Կարդա՛ «Անբախտ վաճառականները» բալլադը:

Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:

մուրհակով-վավերագիր

չիղջ-Չղջիկ

քիրմանի շալ-Բրդի նուրբ գործվածք

խուրմա-Արմավ

Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:

Ինձ այս բալադը սովորեցրեց, որ պետք է մտածել հետո անել։

Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:

տունը, Ճայ, Գլուխս, փորձանք, փուշ, թուղթ, Չըղջիկն, վաճառական, խելք, պայման

թանկագին, առատ, սարսափելի, մերկ, տըկլոր։

քանդվի դառնաս արիր բերիր խընդրում

Էպոսից առանձնացված հատվածները անգի’ր սովորիր: Ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին:

Թատերական հրապարակ

 

Թատերական հրապարակ

Գյումրու դրամատիկական թատրոնն անվանվել է Վարդան Աճեմյանի՝ հայ անվանի ռեժիսորի և դերասանի անունով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:

Իր մեծ բակով և գրողների ու դերասանների քանդակներով , այն ձևավորում է Գյումրու թատերական հրապարակը:  Քայլելով պողոտայով` դուք կտեսնեք  Արվեստների  Ակադեմիայի շենքն ու Անկախության հրապարակը:

Շիրակի մարզ

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները     

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Աշխարհագրություն

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․

Գարուն է։Մարդիկ գարունը դիմավորում են մեծ շուքով։ Ձմռան խորը  քնից արթնանում է բնությունը։ Թռչունները  ետ են գալիս իրենց բները։ Գարնան առաջին  ծաղիկը ձնծաղիկն է։ Ծառերը սկսում են բողբոջել։ Կյանքը սկսում է նոր շունչ առնել։ Գարնանը  շատանում են անձրևները, առվակները նոր թափ են առնում։