Աշնանային մաթեմատիկա

․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։
● 1487=1000+400+80+7
● 6294=6000+200+90+4
● 138560=100.000+30.000+8000+500+60
2․ Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։

Կդառնա8567
3․ Համեմատի՛ր
● 1478 < 6574
● 586 < 147
● 2698 = 2698
● 26853 < 26854
● 369472 > 359472
4․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով
36124+13211=49335
Ստուգում՝

49335֊13211=36124։
Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։

24×4=96

96+3=99

8. 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

20

9. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

11ժամ 35

 

Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկային է պատկանում երկրի ամենամեծ կղզին՝ Գրելանդիան, որին անվանում են «Կանաչ երկիր»։ Ամենամեծ քարանձավը՝ Ֆլինտ-Մամոնտի քարանձավը, աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելլոսթունյան ազգային պարկը։ Այն բացվել է 1872 թվականին։ Տարածքը 24,250,000 կմ2։ Բնակչությունը 565,265,000։ Երկրի ներսում կա 23 պետություն։Լեզուներն են անգլերեն, իսպաներեն։

Հարավային Ամերիկայի կազմի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ, որոնք հիմնականում պատկանում են մայրցամաքի պետություններին։ Մայրցամաքի տարածքը՝ 17,84 միլիոն կմ² (4-րդն ըստ մեծության) է, բնակչությունը՝ 387 489 196 մարդ։

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

1.Խաշամ֊ տերևներ

Փեշ֊շորի փեշ

Որոտալ֊բարձրաձայն։

2.Մշուշ֊ամպոտ

Շղարշ֊քող

Քամու֊քամի հանել։

Լսում եմ տերևների խշշոց, որոնք ունեն դեղին, կարմիր գույն։

 

 

Մխիթար Գոշ. Առյուծը, գայլը և աղվեսը

ԱՌՅՈԻԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը։

Եվ գայլն ասաց,

– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։

Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։

Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, բաժանիր ոչխարները մեր մեջ։

Եվ աղվեսն ասաց.

– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։

Եվ առյուծն ասաց.

– Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։

Եվ աղվեսն ասաց.

– Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։