Մայրենի

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառեր;

——ամբողջ ——անգամ —— երբեք——դարձավ.—————————
—————————————————

—————————————————

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերեսբառը: պատասխան գ
    ա/երեսառած
    բ/կամակոր
    գ/հակառակ կողմով
    դ/բոլորին հակառակ
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:վատն-լավ
    Պարզ է-բարդ է
    սովորական,-անսովոր
    երկա~ր-կարճ
  3. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. դա/սովորական
    բ/ինչուիկ
    գ/բոլորովին
    դ/գարեջուր
  4. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.ա/աչքերը        —————————————բ/ հարցերին     —————————————

    գ/ դարակները  —————————————

    դ/ խրճիթ          եզակի

  5. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

դարակ, բարդի-գոյական

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է               ձանձրացնում ես
բ/չէր կարողանում               չկարոխացավ
գ/դնել                                         դիր
դ/դարձավ                              դարձնել

 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

ենթակա- բարդի, ամպ, գարեջուր։

ստորոգյալ- գրում են

Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. -գ-

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ: կաղամբ
  2. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Ինչուիկ
  3. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.-գ-ա/հարցերը շատ էին դժվար
    բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
    գ/տղան հակառակ ինչուիկ էր
    դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
  4. Բոլորովին հուսահատվելով̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    գնաց սար և առանձնացավ բոլորից։
  5. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու ձուկը պոչ ունի։ Որովհետև նա պոչով շարժվում է։
  6. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու ոտքերը սեղան ունեն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով