Վահագնի ծնունդը

Հարցեր և առաջադրանքներ

 

Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագնը կրակի, ռազմի, կայծակի աստվածն էր:

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

զկարմրիկ, խարտեաշ, հուր,կարմիրը, նարնջագույնը և դեղինը:

Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Վահագնի ծննդի հիմնական տարրերն են երկինքը, երկիրը, ծովը և կրակը:

Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

 

Նա հուր հեր ունէր,

 

Բո՛ց ունէր մօրուս,

 

Եվ աչկունքն էին արեգակունք:

 

Վահագնը կրակի պես մազեր ուներ, բոց մորուք ուներ, ու իր աչքերն էին արեգակի նման շողում:

 

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Իմ կարծիքով, այս ծնունդը երևակայական է:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,

Երկնում էր և ծովը ծիրանի,

Երկունքը բռնել էր ծովում

Նաև կարմրիկ եղեգնիկին։

 

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,

Եղեգնի փողով բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում

Մի խարտյաշ պատանեկիկ։

 

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,

Նա հուր մազեր ուներ,

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էին արեգակներ:

 

Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:

Ձայնագրի՛ր բանաստեղծությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով