Վահան Տերյան բանաստեղծություն

  • Կարդա Վահան Տերյանի բանաստեղծությունը։
  • Դուրս գրիր ընդգծված բառերի բացատրությունը։

իլիկը-ասեղ, թել վարելու գործիք

Մանում -ոլորելով թել պատրաստել, գործել

պարզկա-Պարզ՝ անամպ և ցուրտ, ցուրտ եղանակ

անզոր- տկար, թույլ

Ես սովորեցի իլիկով մանել։

Այսօր ես ինձ թույլ էի զգում։

Այսօր շատ պարզկա եղանակ է։

  • Թեք նշված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության։

անվերջ- ան + վերջ, ածանցավոր

այսօր-այս + օր,բարդ բառ

 

  • Ի՞նչ հասկացար բանաստեղծությունից։ Կիսվի՛ր քո զգացողություններով, պատկերացումներով։

Ես շատ հավանեցի այս բանաստեղծությունը:

  • Ո՞ւմ է վերաբերում հետևյալ հատվածը, ո՞ւմ է նկարագրում բանաստեղծը այս հատվածում։

Հեղինակի մայրիկին(կամ տատիկին)։

Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

 

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով